▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ և ինչպե՞ս էր բողոքում գյումրեցի կինը վարչապետ Նիկոլ Փաշինյանից

 

 

Կառավարության շենքի մոտ իր բողոքի ձայնն է բարձրացրել Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը: Վերջինիս խոսքով՝ որդու սպանությունը եղել է պատվիրված անձնական թշնամության դրդապատճառով:

Նա պնդում է, որ իր որդու սպանության պատվերը տվել է նախկինում Շիրակի մարզի կանանց, ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը իր «վաղեմի թշնամին է», որի հետ ունեցել է նյութական խոշոր վեճ: Այն կապված է բնեղեն զարդերի՝ սերտիֆիկացված ոսկեղենի հետ։

Նաև տվյալներ է ձեռքբերել, որոնց համաձայն՝ որդուն դանակով հարվածելուց հետո նաև թունավորել են: Ըստ փորձաքննության արդյունքների` դեպքի վայրում հայտնաբերվել է «Ատրոպին» դեղամիջոցի սրվակ, որի փորձաքննությամբ պարզվել է՝ սրվակում առկա է եղել նաև թունավոր նյութ:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 29-ին Գյումրիի Շիրակշին բանավան 227/106 տնակում 25-ամյա Արտյոմ Ադանալյանը սպանվել է դանակի 2 հարվածով: Ամբաստանյալի կարգավիճակում է միայն մեկ անձ՝ Արթուր Մարտիրոսյանը:

Տիկին Ռուզաննան հակառակն է պնդում: Ըստ նրա՝ սպանությանը մասնակից է եղել մի ամբողջ խումբ՝ մոտ 10 հոգի, այնինչ նրանցից ոմանք լքել են հանրապետությունը, մյուսները գործով որպես վկա են անցնում:

 

 

 

 

 

 

 

 

Այս պահին Ռուզաննա Ադանալյանը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Տեսանյութը՝ Armday.am-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին