Հայաստանյան միջին 145.000 դրամ աշխատավարձի պայմաններում կենտրոնական բանկի (ԿԲ) աշխատողներինը կազմում է 500.000 (ՀԱ): Ընդ որում` նման բարձր աշխատավարձն ապահովված է ԿԲ-ի մասին համապատասխան օրենքի դրույթով՝ առևտրային բանկերի հետ համադրելի լինելու առումով: Բայց քանի որ երկրի տնտեսության համար մեծ հաշվով ոչ առևտրային բանկերն են բանի պետք և ոչ էլ հատկապես ԿԲ-ն, ապա կարծում եմ, որ օրենքի այդ դրույթը պետք է հանվի: Ֆիննախին առաջարկում եմ ասվածն ընդունել որպես պետական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերի համադրելիության առաջարկ:
Վախթանգ Սիրադեղյան
Ֆեյսբուք