ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր մասնակցում էր պատգամավորական մանդատը վերցնելու արարողությանը:
aravot.am-ը հետաքրքրվել է՝ Լյուբիկ Չիբուխչյանը ձեզ ձոն է նվիրել՝ «Կայծակուհին», կարդացե՞լ եք, ի՞նչ տպավորություն ունեք, նա պատասխանել է. «Անկեղծ ասած, չեմ կարդացել, երեկ ձեր կայքից իմացա, որ Լյուբիկ Չիբուխչյանը ինձ նվիրված գիրք է գրել՝ «Կայծակուհին»: Իջեւանի մեր տարածքային կառույց է փոխանցել գիրքը: Առաջիկա օրերին գիրքը կփոխանցեն ինձ, որպես գրականությանը մոտ մարդ՝ կկարդամ ու իմ տեսակետը անպայմանորեն Լյուբիկ Չիբուխչյանի նոր պոեմ-ձոնի մասին կհայտնեմ»:
Գագիկ Շամշյանն էլ կատակել է՝ դուք տեղյա՞կ եք, որ Լիլի Հովերի մոտ խանդ է առաջացել, որ ձեզ համարել են կայծակ՝ Նաիրա Զոհրաբյանը ծիծաղել է։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
Կարդացեք նաև՝