Մի հետաքրքիր բան ասեմ: Վերջին «ում ուզենք կծեծենք, ինչքան ուզենք կծեծենք» ակցիայի մասին ինչու է լռում մեր անկախության սիմվոլ թաթիկախոցյալ Պարույր Հայրիկյանը:
Որպես հատուկ ծառայությունների ալիշ-վելիշների քաջագիտակ ու հատկապես ռուսական ՊԱԿ-ի /կա գե բե/ թրի տակով անցած վետերան, պետք է առաջինը նա խոսեր, գնահատական տար կամ պատրաստակամություն հայտներ բացահայտելու ակցիայի իրական կազմակերպիչներն հանդիսացող օտարերկրյա հատուկ ծառայություններին` թեկուզև գիտենալով նրանց ձեռագիրը:
Բայց դե թաթիկախոցյալ մեր սիմվոլը չկա ու չկա, «նիխտ»: Իսկ կարող է նստած մտածում ու նոր սցենար է գրում, որ իր եզակիությունը պահի .... դե հասկանալի է «ում ուզենք կծեծենք, ինչքան ուզենք կծեծենք» ակցիան մարդու գործին «բեսամփթ» խփեց: