▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու է Ոստիկանությունը պահանջում վարորդներից ներկայանալ բաժին

168.am-ը գրում է. Հոստիկանությունն ուժեղացված ծառայություն է սկսել Երևանում ու ՀՀ մարզերում՝ տեխզննման կեղծ կտրոնների հայտնաբերման ուղղությամբ: Քաղաքացիներին զանգահարում են ու խնդրում ներկայանալ Ոստիկանության բաժիններ: ԱԱԾ-ն դեռևս հունիս ամսին հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր.

«Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների վաճառքը  հետագայում բացառելու և դրա հետ կապված անհարկի քաշքշուկներից, նյութական  կորուստներից  քաղաքացիներին զերծ պահելու  նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը  կոչ է անում ձեռնպահ մնալ տեխնիկական զննության կտրոնները  համայնքների վարչական շենքերում  վարձակալած սենյակներից,  ապահովագրական ընկերությունների գրասենյակներից, տեխզննման կետերից, ինչպես նաև անհատներից գնելու արատավոր պրակտիկայից  և հորդորում է  սահմանված կարգով  դրանք ձեռք բերել բացառապես ՀՀ  բանկերից»:

Քաղաքացիներին Ոստիկանության բաժիններ կանչելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տվեց հետևյալ բացատրությունը. «Այլ գերատեսչությունում (նկատի ունի՝ ԱԱԾ-ն)հարուցված քրեական գործ կա, ու դրա շրջանակներում համապատասխան գործողություններ են իրականացվում»:

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս խնդրի մասին իրենց կազմակերպությունը տեղյակ է ԱԱԾ-ի հայտարարությունից, ու հիմա ըստ էության շարունակում են հայտնաբերել այն քաղաքացիներին, որոնց մոտ առկա են տեխզննման կեղծ կտրոններ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին