▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու է Ռոբերտ Քոչարյանը դատի տվել Փաշինյանին. փաստաբանը մանրամասնում է

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որի հիմքում դրված են Սահմանադրական փոփոխության հանրաքվեի ժամանակ Փաշինյանի կողմից հնչեցրած երեք արտահայտությունները: 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր՝ ապրիլի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է հայտարարություններից մեկը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել էր մարտի 11-ին Տաթևի Շինուհայր բնակավայրում.

 «Ինքը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է թալանի մեջ, երկու ուրիշ դրվագում էլ նորից նմանատիպ մեղադրանքներ են հնչում Քոչարյանի հասցեին»,- ասել է Ալումյանը: 

Նրա խոսքով՝ վարչապետի ոչ ստանդարտ, ահաբեկչական քայլերը դատական համակարգի նկատմամբ իրենց նպատակին ծառայել են:

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր. 

«Ասում եմ անվանական, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Արամ Հարությունյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, Ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պտի բերեք»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը պահանջել է 2 մլն դրամի փոխհատուցում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին