▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է թաքցվել, որ ինքնաթիռը դատարկ չէր եկել Երևան, այլ գերեվարվածի խոշտանգված մարմին էր բերել

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չգիտե, թե ինչպե՞ս է պատահել, որ Բաքվից Երեւան եկող ինքնաթիռը ոչ թե դատարկ է եղել, այլ բերել է գերեւարված անձանց խոշտանգված մարմիններ: Խորհրդարանում՝ լրագրողի հարցին՝ ինչո՞ւ է այդ հանգամանքը հանրությունից գաղտնի պահվել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ դա իր բացթողումն է. մանրամասն կուսումնասիրի դեպքը եւ պարզաբանում կներկայացնի:

http://asekose.am/filemanager/uploads/2019/10/week-1/andranik_qocharyan.jpg.jpg

Հիշեցնենք, ամիսներ առաջ, իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտարարեց Բաքվից Երեւան եկող ինքնաթիռի մասին, որ գերեվարված անձանց է տեղափոխելու Հայաստան: Ավելի ուշ, պարզ դարձավ, որ ինքնաթիռը դատարկ է եկել:

Օրերս, «Հետք» պարբերականը հոդված հրապարակեց, որտեղ մայրը պատմում է իր որդու մասին՝ տեղեկացնելով, որ նրա խոշտանգված մարմինը Երեւան է տեղափոխվել այն ինքնաթիռով, որը ասվեց, թե դատարկ է եկել Երեւան:
 

Նյութի աղբյուրը՝ Aravot.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին