▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում. Նաիրա Զոհրաբյանը՝ քննիչ հանձնաժողովի նիստում

Այսօր՝ հունվարի 25-ին, քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է․

«Առ այսօր չենք ստացել բազմաթիվ հարցերի պատասխաններ՝ թե Covid-հիմադրամի գումարներն ինչի՞ վրա են ծախսվել, թե շտապօգնության մեքենաներն ինչո՞ւ չէին արձագանքում, ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում, ինչո՞ւ էր Առողջապահության նախկին նախարարը ստեղծել ֆավորիտ ԲԿ-ների ցանկ.... Հանձնաժողովը բավականաչափ օրակարգ ունի քննարկելու»,- նշել է Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ընթանում է նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին