Թերևս շատերին կհետաքրքրի, թե ինչու հանկարծ որոշեցին ձերբակալել Աշոտ Սուքիասյանին, հայտնի օֆշորային սկանդալի առանցային դեմքերից մեկին:
Բնականաբար, բուն պատճառը կարող են իմանալ միայն նրանք, ովքեր կայացրեցին նման որոշում, իսկ մեզ մնում է միայն վերլուծել և հասկանալ:
Եվ այսպես, Աշոտ Սուքիասյանին ձերբակալեցին այն ժամանակ, երբ ամենուր խոսվում էր Կառավարության` 2013 թվականի տնտեսական աճի կոլապսի, գազային պայամանգրի, պարտադիր կուտակային ֆոնդի ընդունման և այլնի մասին, որոնց արդյունքում քննադատաթյունների գլխավոր թիրախը ՀՀ Կառավարությունն էր` ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի:
Նույն Տիգրան Սարգսյանի ուսերին էր ծանրացած նաև հայտնի օֆշորային սկանդալը, և այժմ, թերևս նպատակ կա գոնե այդ մի թեման «ջրել»: Այսինքն Աշոտ Սուքիասյանի ձերբակալությունից հետո կլինի թատերականացված և ամենանայն մանրամասնությամբ լուսաբանվող դատավարություն, որտեղ Աշոտ Սուքաիասյանը դատավորի խիստ հայացքի ներքո կընդունի, որ հայտնի օֆշորային սկանդալի հիմնական մեղավորը ինքն է և միայն ինքը և ուրիշ ոչ ոք:
Աշոտ Սուքիասյանի քավության նոխազացման ֆոնին բյուրեղյա մաքրությամբ հանրության առաջ կհառնի օֆշորային Եռյակի հայտնի դուետը` Տիգրան Սարգսյան- Նավասարդ Կճոյան գործող դեմքերով:
Իսկ Աշոտ Սուքիասյանը կստանա իր «խիստ» պատիժը` հանրությանը մոլորության մեջ գցելու համար` մի քանի տարվա ազատազրկման ձևով:
Ահա այսպիսի խնդիրներ և դրանց լուծման մեթոդներ: