▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԸՆԴՀԱՏՈՒՄ ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՅԻ ՍԵՌԸ ԻՄԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ

ՏՂԱ ԵՄ ՈՒԶՈՒՄ…

AM Ամբիոնի այս թողարկման թեման է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, այսինքն` սելեկտիվ աբորտները: Վերջերս շատ քննարկվեց այն փաստը, որ Հայաստանում նախընտրում են տղա երեխաներին ու հենց դա էլ աբորտի պատճառ է հանդիսանում, երբ ծնողները իմանում են, որ իրենց ապագա բալիկը աղջիկ է լինելու: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը հետազոտություն անցկացրեց ու պարզեց, որ վերջին 5 տարում 7200 հղիություն ընդհատվել է երեխայի սեռի պատճառով: Բայց պարզվում է` այս խնդիրը առկա է մեր հասարակության մեջ արդեն 20 տարի: Այսօր Հայաստանում սեռերի հարաբերակցությունը կազմում է միջինը 120 տղա 100 աղջկա դիմաց, մինչդեռ նորման համարվում է 106 տղա 100 աղջկա դիմաց: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը արդյունքների նման տարբերության պատճառը պարզելու համար հետազոտություն անցկացրեց ու հայտարարեց, որ տղաների թիվը կտրուկ մեծացել է, քանի որ աղջիկ-երեխաների ծնունդը արհեստականորեն ընդատվում է: Հարցված կանանց 5-ից 2-ը ցանկանում են, որպեսզի իրենց առաջին երեխան տղա լինի, իսկ աղջիկա մասին է երազում միայն 7-ից 1-ը:
Մեր հյուրերն են` Մհեր Մանուկյանը, Տեր Տաճատը, Հռիփսիմե Վարդանյանը, Անուշ Շիլաջյանը:
AMԱմբիոնը նախագիծ է, որտեղ թեմաները ակտուալ են, իրադարձություններն էլ` անժամկետ:

Հեղինակ և վարող` Աելիտա Չիլինգարյան:

Asekose.am/TV

 

ԴԻՏԵՔ  ՆԱԵՎ « AM ԱՄԲԻՈՆ » ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ  ՄՅՈՒՍ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
VS / AM ամբիոն / Իրացման գոտի ավելին