▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ են Նիկոլից մինչև փրկարար ծառայության պետի տեղակալ ակնհայտ հորինվածքներ պատմում»

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալը դեպքի օրը Հանրային հեռուստաընկերության եթերում նշում է, որ 14 զինծառայողի մարմինները գտել են իրենց մահճակալներին՝ պառկած:
Դեպքի վայրում եղած և փրկված զինծառայող Գարուշն այսօր հրապարակային հայտնել է, որ, երբ արթնացել է, չի տեսել պառկած մարդ, ավելին՝ բոլորն անկանոն շարժվում էին:
Հարց է առաջանում, թե ինչու են Նիկոլից մինչև փրկարար ծառայության պետի տեղակալ ակնհայտ հորինվածքներ պատմում, որոնք այն աստիճան ոչ սինխրոն են, որ ակնհայտորեն ստահոդ են թվում:
Շուտափույթ ապաքինում Գարուշին:
Ես մեծապես հույս ունեմ, որ բուժում ստացող մնացած տղաներն արագորեն կապաքինվեն, ու վերջապես պատասխան կտրվի բոլոր կարևոր հարցադրումներին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին