▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչու են վաղ տարիքում սպիտակում մեր մազերը. պարզաբանում է մաշկաբան-տրիխոլոգը

 

Ի՞նչու են վաղ տարիքում սպիտակում մեր մազերը. պարզաբանում է Ավանտա էսթետիկ  բժշկության կենտրոնների ցանցի մաշկաբան-տրիխոլոգ  Տաթևիկ  Մուրադյանը:  

-Ի՞նչ անեն այն մարդիկ, որոնց մազերը 25-30 տարեկանում սպիտակում են և ինչո՞ւ է դա տեղի ունենում:

- Այս խնդրի վերաբերյալ տեսակետները շատ են, սակայն հանգամանորեն պիգմենտների ոչնչացման մեխանիզմն այսօր դեռևս վերջնականապես ուսումնասիրված չէ: Սովորաբար առաջին սպիտակ մազերը պետք է հայտնվեն 30 տարեկանից հետո, որոնց թիվը պետք է բազմապատկվի 45 տարեկանին մոտ հասակում: Վաղ ճերմակումը հայտնում է արդեն իսկ 20-27 տարեկանում՝ տղամարդկանց մոտ արտահայտվելով մորուքի հատվածում, կանանց մոտ՝ քունքերի ու ծոծրակի շրջանում: Մազի գույնի փոփոխությունը կախված է հատուկ պիգմենտից՝ մելանինից, որն արտադրվում է մազարմատներում գտնվող մելանոցիտների կողմից: Սա բավականին բարդ մեխանիզմ է և պարունակում է մի շարք գործոններ. սովորաբար դա համարվում է մելանին պիգմենտի սինթեզի խանգարման հետևանք, ինչը ապահավում է մեր մազերի գույնը: Այն արտադրում են հատուկ բջիջները` մելանոցիտները, որոնք գտնվում են մազերի հիմքում: Տվյալ պիգմենտի արտադրման դադարի գործընթացը կարող է փոխկապակցված լինել մի քանի պատճառներով: Մելանոցիտներում տարիքին զուգընթաց ջրածնի պերօքսիդը  քայքայող ֆերմենտները,  կուտակելով մեծ քանակությամբ ջրածնի պերօքսիդ վնասում են տիրոզինազա ֆերմենտը, որը պատասխանատու է մելանինի սինթեզի համար՝ արդյունքում վնասվում են նաև սպիտակուցները, որոնք պատասխանատու են մելանոցիտներից կերատինոցիտներին մելանինի փոխանցման համար: Այս ամենը նպաստում է մելանոցիտների աստիճանաբար ոչնչացմանը, իսկ ցողունային բջիջները, որոնցից նրանք ձևավորվում են, տարիքի հետ ավելի դանդաղ են բաժանվում և չեն լրացնում դրանց կորուստը, ինչի արդյունքում էլ սպիտակում են մազերը: Վաղ տարիքում մազերի սպիտակելը հիմնականում ունենում է գենետիկ նախատրամադրվածություն, ինչպես նաև կարող է լինել մի շարք գործոնների հետևանք՝ այդ թվում նաև ստրեսների, աուտոիմուն հիվանդությունների, հորմոնալ խանգարումների և այլն:  

- Հնարավո՞ր չէ արդյոք խուսափել դրանից:                          

-  Առայժմ ոչ: Այս խնդրով տառապող մարդիկ հիմնականում մի շարք ժողովրդական միջոցներ փորձելուց հետո համոզվում են, որ իրականում երկու ելք կա՝ համակերպվել սպիտակ մազերի հետ, կամ ներկել մազերը:

- Իսկ ի՞նչ կասեք հղիության շրջանի մասին՝ ի՞նչու են թափվում մազերը:

- Հղիության շրջանում մազերի որակը լավանում է, քանի որ այդ շրջանում ընկերք է առաջանում, և էստրոգենների քանակը մի քանի անգամ մեծանում է: 20-րդ շաբաթից սկսած՝ մազերը լավանում են և դառնում այնպիսին, ինչպիսին եղել էին դեռահասության շրջանում: Երբ սկսվում է ծննդաբերությունը, էստրոգենի մակարդակն իջնում է, մեծանում է պրոլակտինը և 2-3 ամիս անց սկսվում է հետծննդաբերական մազաթափությունը: Ինչը  նորմալ ֆիզիոլոգիական երևույթ է, եթե չկան գործոններ որոնք այն խորացնում են, օրինակ, անքնությունը, հետծննդաբերական դեպրեսիան, երկաթի անբավարարությունը, վահանձև գեղձի ֆունկցիայի շեղումները և այլն: Այդ դեպքերում մազաթափությունը կրում է ախտաբանական բնույթ: Միևնույն ժամանակ կարող է նաև փոխվել մազի կառուցվածքը, մազերը կարող են դառնալ ավելի ալիքաձև, կամ հակառակը՝ ուղիղ:

-Հետո ամեն ինչ վերականգնվո՞ւմ է:

-Ցավոք ոչ միշտ, սակայն, իհարկե լինում են դեպքեր, երբ գանգուրները ծննդաբերությունից մեկ - մեկուկես տարի անց վերականգնվում են:

- Ճի՞շտ է արդյոքոր մեկ սպիտակ մազ պոկելուց  նրաննց թիվը կարող է շատանալ:

- Իհարկե ոչ, քանի որ մեր օրգանիզմը չի ավելացնում մազի ֆոլիկուլների քանակը, հետևաբար, մի սպիտակ մազ պոկելը չի կարող նպաստել նորերի հայտնվելուն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին