▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ ես անում հայտարարություններ, որոնք վնասում են մեր հայրենակիցներին». Նախկին իշխանական պատգամավորը՝ Փաշինյանին

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 14-ին, իր «Թվիթեր»-ի էջում գրել է. «Ադրբեջանը ԼՂՀ-ի հայերին անվանում է «մեր քաղաքացիներ» և միևնույն ժամանակ կրակում է նրանց վրա, երբ նրանք գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում։ Սպանության փորձի 54 դեպքով 11.09.2020-ից ի վեր զոհվել է 3, վիրավորվել՝ 16 խաղաղ բնակիչ։ Արդյո՞ք ադրբեջանական՝ «ԼՂ հիմնահարցը լուծված է» տեսլականը սա է»»։

Նույն Նիկոլ Փաշինյանը 3 օր առաջ` նոյեմբերի 11-ի իր հարցազրույցում, ասել է. «Իրականում ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն էլ է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: 2007թ. ընդունել է, որ Ադրբեջանի մաս է, և, ի վերջո, մենք ինչքա՞ն պետք է սա չարձանագրենք... Ես այդ մասին մեկ ժամանոց ելույթ եմ ունեցել Ազգային ժողովում, ուրիշ խնդիր է, մենք ուզո՞ւմ ենք դա տեսնել: Մեր բոլոր խնդիրները գալիս են դրանից, որ շարունակում ենք դա չտեսնել»:

Դեռ մի կողմ թողնենք այս անհեթեթ ու սուտ պնդումը, ըստ որի՝ ստացվում է` անգամ Ադրբեջանը 2007-ին չի նկատել, թե մենք Արցախն Ադրբեջանի մաս ենք ճանաչել, թե չէ կհամաձայնեին, չէին մերժի Մադրիդյան սկզբունքները։ Լավ, տրամանաբանական հարց է առաջանում. եթե պաշտպանում ես կամ պատրաստ ես բարձրաձայնել ԼՂ մեր հայրենակիցների անվտանգության հետ կապված հարցեր, ապա ինչո՞ւ ես անում հայտարարություններ, որոնք միայն վնասում են մեր հայրենակիցներին։ Կարելի՞ է վերջապես դադարեցել ժամը մեկ, օրը մեկ դիրքորոշում փոխելու այս անհեթեթ գործելաոճը։ Կողմնորոշվեք էլի, վերջապես»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին