Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի կրակոցներին ասել է, որ հարցը միշտ բարձրացվել է և բարձրացվելու է, ինչ վերաբերում է այն այսօրվա օրակարգում ընդգրկելուն, ապա Սիմոնյանը նշել է, որ դա իր որոշելիքը չէ. եթե իրավասու պաշտոնյաները որոշեն այն օրակարգ ընդգրկել, կընդգրկվի, և ինքն էլ կներկայացնի ՀՀ դիրքորոշումը: ԱԺ փոխնախագահը հավելել է, որ նիստում ինքը հանդես է գալու ՀԱՊԿ գործունեությանը վերաբերող ելույթով:
Կարդացեք նաև՝ Արարատ Միրզոյանը կրկնեց Նիկոլ Փաշինյանի ճանապարհային սելֆին
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝