▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին բերման չեն ենթարկել․ նոր մանրամասներ Եղեգնաձորի միջադեպից

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 27-ին, Եղեգնաձոր քաղաքում Քաղաքացու օրվա միջոցառման ժամանակ տեղում ծառայություն իրականանող ոստիկանության աշխատակիցները կանխել են ծեծկռտուքը և ոստիկանության բաժին են տարել Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանին, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սետրակյանին, սակայն Սերգեյ Բագրատյանին բաժին չեն տարել, քանի որ նա ԱԺ պատգամավոր է։ Այս մասին ասել էԵղեգնաձորի ոստիկանության պետ, փոխգնդապետ Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ  Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը Ոստիկանությունում հաղորդում է տվել, որ իրեն հայհոյել են և քաշքշել. դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։

Դեռևս քրեական գործ չի հարուցվել, նախապատրաստվել են նյութեր, սպասում ենք հետագա ընթացքին»,- ասել է  Արմեն Հարությունյանը։

 

 

 

Հարցին, թե ի՞նչն է եղել միջադեպի պատճառը, Արմեն Հարությունյանն ասել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ամեն ինչ պարզ կլինի, նախաքննությունը կպարզի հանգամանքները։

Ոստիկանությունում Ա. Սետրակյանը բացատրություն տալուց հրաժարվել է, նաև արյան փորձանմուշ չի հանձնել՝ ալկոհոլի առկայությունը ստուգելու համար, իսկ փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հանձնել է. նշանակվել է փորձաքննություն։

«Դեպքին համապատասխան ընթացք է տրվել օրենքի սահմաններում»,- նշել է Եղեգնաձորի ոստիկանության պետը։

Նշենք, որ դեպքի մասին պատմել է նաև ականատես Քրիստինե Պողոսյանը, որի ֆեյսբուքյան էջից տեսանյութը՝ վերևում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին