▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու քո թալանածից ու գռփածից բաժին չես անում աղքատ ազատամարտիկներին

ԳԱԼԱ-ն ներկայացրել է գեներալ Մանվել Գրիգորյանի խոսքն ազատամարտիկ գնդապետի ազատազրկման առթիվ.
«Չգիտեմ` ինչի համար են ձերբակալել, անկախ դրանից, որ ձերբակալել են, պետք է հիմքեր ունենան, առանց հիմքերի ոչ մեկը բարոյական իրավունք չունի որեւէ մի ազատամարտիկի ձերբակալելու: Իրոք դժգոհություն կա, բաներ կան, բայց սա այդ ձեւով չեն անում, այլ խելացի: Սա մեր երկիրն է, եթե ամեն ինչին չենք դիմանում, էլ ուրիշներից խի՞ ենք պահանջում: Այսօր ե´ւ լավ, ե´ւ վատ խնդիրներ ունենք, պետք է դիմանանք, ազատամարտիկները պետք է այսօր ամեն ինչին դիմանան՝ ցավին էլ, վշտին էլ, դարդին էլ…»:
Թող ինձ ների ընդամենը յոթ ամսում եֆրեյտորից գեներալ դարձած Մանվելը՝ ԵԿՄ նախագահն ու ԱԺ պատգամավորը, բայց պիտի ասեմ.
Իսկ դու ինչու՞ չես դիմանում, գեներալ, ինչու՞ ես անբավ հարստություններ դիզել՝ Էջմիածինը վերածելով քո կալվածքի, ինչու քո թալանածից ու գռփածից բաժին չես անում այն աղքատ ազատամարտիկներին, որոնց շնորհիվ ես գեներալ ու ԼՂՀ ազգային հերոս դարձել...

 

Լևոն Մութաֆյան 

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին