▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ «Ural Airlines» ավիաընկերությունը ՀՀ քաղաքացիներին Չինաստանում թույլ չի տվել օգտվել չվերթից. ԱԳՆ

Չինաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին օդակայան մեկնելուց առաջ անհրաժեշտ է նախօրորք կապվել տվյալ ավիաընկերության հետ՝ ճշտելու թռիչքի իրականացման մասին տեղեկություները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

«Ինչպես հայտնում են ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունից, հաշվի առնելով Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, մի շարք միջազգային ավիաընկերություններ աստիճանաբար սահմանափակում են չվերթները Պեկինից և Չինաստանի այլ քաղաքներից։ Չինաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին օդակայան մեկնելուց առաջ անհրաժեշտ է նախօրորք կապվել տվյալ ավիաընկերության հետ՝ ճշտելու թռիչքի իրականացման մասին տեղեկություները։

Փետրվարի 1-ին մի խումբ ՀՀ քաղաքացիների գրանցումը Ural Airlines ավիաընկերության տոմսերով մերժվել է։ Միաժամանակ մերժվել է մի շարք այլ երկրների քաղաքացիների գրանցումը տվյալ չվերթին: Չվերթի ավիատոմսերը փոխհատուցվել են:

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը խորհուրդ է տվել ՀՀ քաղաքացիներին տեղափոխվել մոտակա քաղաք՝ որտեղից հնարավոր կլինի այլ ավիաուղիներով թռիչք կատարել Հայաստան՝ նախօրոք ճշտելով տվյալ ավիաընկերության կարգավորումները։

Դեսպանության և ՀՀ ԱԳՆ կողմից քայլեր են ձեռնարկվում նման զարգացումները կանխելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ դեսպանությունն անընդհատ կապի մեջ է Չինաստանում գտնվող և իրենց մասին հայտնած բոլոր ՀՀ քաղաքացիների հետ և արձագանքում է բոլոր հարցադրումներին»,-նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Չինաստանում Հայաստանի հինգ քաղաքացիներ հայտնվել էին դժվար իրավիճակում։ Նրանք «Ուրալ» ավիաընկերության U6 764 չվերթով Չինաստանի Սիան քաղաքի օդանավակայանից պետք է մեկնեին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաք, սակայն օդանավակայանում նրանց հայտնել են, որ միայն ՌԴ քաղաքացիները կարող են մեկնել այդ չվերթով։

Այս մասին ֆեյսբուքում գրառում էր կատարել Էկոնոմ Տուր տնօրեն Դավիթ Տաշչյանը, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի կառավարություն, իսկ դու ի՞նչ ես մտածում այս մասին:

Այսօր առավոտյան Չինաստանի Սիան քաղաքից դեպի ՌԴ Եկատերինբուրգ քաղաք թռիչքի գրանցման պահն է: Սա կանոնավոր թռիչք է և յուրաքանչյուր ոք ով ունի տոմս և վիզա (եթե նրան պետք է ՌԴ վիզա) կարող է թռնել, բայց ինչպես տեսնում եք բոլոր այն ուղևորները, ովքեր ՌԴ քաղաքացի չեն հանդիսացել ոչ մեկին չեն թողել թռիչքի: Այս թռիչքի համար Հայաստանի Հանրապետության 5 ուղևոր է եղել, որոնց ևս չեն թողել: Պատճառը՝ Ռուսական կառավարության ներքին հրաման է:
Այսօր նաև Չինաստանի մեկ այլ քաղաքից Քինկդաո-Մոսկվա թռիքը ևս չեն ընդունել Մոսկվա և հետ են ուղարկել: Այդ թռիչքի մեջ ևս ՀՀ քաղաքացիներ են եղել:

Ժամանակն է սթափվելու: Հասկանում ենք, որ ուղիղ թռիչք չունենք, բայց պետք է մեր դիվանագիտությունը աշխատի և ՌԴ կառավարության հետ պայմանավորվի, որ ՀՀ քաղաքացիները ռուսական ավիափոխադրողների ինքաթիռներով ևս կարողանան հետ վերադառնալ: Կամ սկսենք մեր քաղաքացիների տարհանումը: Օրեկան հարյուրավոր թռիչքներ են չեղարկվում և հետաձգվում և մենք այլևս ուժ չունենք միայնակ այս հարցերի տակից դուրս գալու:

Եկեք միավորվենք և լիակատար աջակցություն ցույց տանք մեր քաղաքացիներին սկսված վերադարձը կազմակերպելուց՝ մինչև տեղավորում և հետագա բուժօգնություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին