▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե ՞ս բարձրացնել հեմոգլոբինը

Նախկինում ցածր հեմոգլոբինն անվանում էին սակավարյունություն: Այդ հիվանդությունը բնորոշվում է հեմոգլոբինի սինթեզի խանգարմամբ: Արյան մեջ սակավանում է էրիտրոցիտների և հեմոգլոբինի թիվը: Հիվանդն անընդհատ զգում է քնկոտություն և թուլություն, գլխացավերով ուղեկցվող գլխապտույտներ, հոգնածություն՝ սրտի զարկերի արագացմամբ, նույնիսկ չնչին ծանրաբեռնվածության դեպքում շնչահեղձություն, ինչպես նաև տառապում է մաշկի գունատությունից և չորությունից: Անեմիայի դեպքում շատ հաճախ թափվում են մազերը, առաջանում են խնդիրներ ներքին օրգանների և մաշկի հետ: Անեմիան հատկապես վտանգավոր է հղիների համար, քանզի դա ցույց է տալիս, որ մայրն ու երեխան տառապում են թթվածնի անբավարարությունից: Այդ իսկ պատճառով, սկսած երրորդ եռամսյակից անհրաժեշտ է մշտական արյան հետազոտություն անել: Անեմիայի ցանկացած նշանի դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի՝ հեմոգլոբինը բարցրացնող նշանակումներ անելու համար: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հեմոգլոբինի անկում նկատվում է չափահաս բնակչության 15%-ի մոտ: Շատ դեպքերում հեմոգլոբինի անկումը կանանց մոտ պայմանավորված է ծանր դաշտան ունենալով: Այսօր կանանց մոտ 90%-ը տառապում են անեմիայով: Անեմիա կարող են ունենալ բուսակերները, մարդիկ, որոնք ունեն արյան հետ կապված հիվանդություններ, և ծխախոտ օգտագործողները: Ճիշտ սնվելը, որն իր մեջ ներառում է հեմոգլոբինը բարձրացնող մթերքներ, կարող է օգնել հաղթահարել առաջին աստիճանի անեմիան: Ավելի բարձի աստիճանի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել համապատասխան դեղորայք:
Մթերքներ, որոնք բարձրացնում են հեմոգլոբինը
1. Միս և մսամթերք: Մեծ ուշադրություն դարձրեք երիկամներին, սրտին , թռչնամսին, ձկանը, հավի սպիտակ մսին: Սրանք հեմոգլոբինը բարձրացնող միջոցներ են և պետք է լինեն ամենօրյա ճաշացանկում: 
2. Շիլաներ: Հնդկացորենի շիլա, տարեկան, ոսպ և սիսեռ, վարսակի ալյուր: Այս ամենը ցանկալի է ընդունել ամեն առավոտ: 
3. Վիտամին С-ով հարուստ մթերքներ: Որպիսի երկաթը լավ մարսվի, անհրաժեշտ է օգտագործել վիտամին С, պղինձ, ցինկ և մանգան պարունակող մթերքներ: Կանաչեղեն և կանաչ բանջարեղեններ, շպինատ, չամիչ և լոլիկ: Եթե օրգանիզմում վիտամին С-ի պակաս կա, ապա երկաթը ուղղակի չի մարսվի: 
4. Բանջարեղեններ: Խորոված կարտոֆիլը, ճակնդեղը, դդումը, մանանեխը և խտուտիկի տերևներն օգնում են կարգավորել արյունը և բարձրացնել հեմոգլոբինը: 
5. Մրգեր: Ցածր հեմոգլոբինի դեպքում շատ օգտակար են խնձորը, բանանը, ծիրանը, խուրման, սերկևիլը և սալորը: 
6. Հատապտուղներ: Բոլոր հիվանդությունների դեպքում ամենաառողջարար հատապտուղը համարվում է լոռամիրգը (клюква): Թարմ հատապտղի բացակայության դեպքում կարելի է գնել սառեցված կամ շաքարավազով տարբերակը: Ինչպես նաև օգտակար են ելակը, մորին և հապալասը: 
7. Հյութեր: Ցածր հեմոգլոբին ունենալու դեպքում ամենաօգտակար հյութը համարվում է նռան հյութը, ինչպես նաև գազարի և ճակնդեղի: 
8. Այլ մթերքներ՝ ծովամթերքներ, դեղնուց, չորացրած սունկ, հեմատոգեն, հունական ընկույզ և կարմիր խավիար:

Վրեժ Հովսեփյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին