▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես ասվում է «Մաուգլիում»` славной вам охоты. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ 

«Ինչպես ասվում է «Մաուգլիում»` славной вам охоты

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համաձայն՝ ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները պարզելու համար»: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին ուղղված Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան այսօր ահա այսպիսի պատասխան են տվել ԱԱԾ-ից:
Փաստորեն, չի բացառվում, որ առաջիկայում հրապարակվեն այն շրջանակները, որոնք համագործակցում են սատանայի հետ:
Քանի որ թեման, պարզվեց, հումոր չի և ըստ այդմ`խիստ ակտուալ է, խորհուրդ եմ տալիս սատանա փնտրող կառույցներին, թեմային խորքային տիրապետելու և սատանաներին ու վհուկներին ճիշտ ու թիրախավորված բացահայտելու համար, ուսումնասիրել կաթոլիկ ինկվիզիտոր Հենրիխ Քրամերի` «Վհուկների մուրճը» աշխատությունը, գրված լատիներենով` 1486 թվականին:
Գիրքը այսօր էլ իր արդիականությունը չի կորցրել և հրաշալի ուսումնական ձեռնարկ է սատանաների և վհուկների որսի համար:
Եւ ինչպես ասվում է «Մաուգլիում»` Славной вам охоты»

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին