▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես դիմավորեցին Արմեն Սարգսյանին Բեռլինում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Բեռլին:

Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Ստորև ներկայացվող տեսանյութերում՝ հայ-գերմանական հարաբերությունների մասին խոսում են Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը և թուրքական արմատներով գերմանացի քաղաքական գործիչ, «կանաչների կուսակցության» համանախագահ, Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը:  

Նշենք, որ Արմեն Սարգսյանը Բեռլինում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկմանը: Միջոցառմանը ներկա են եղել համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, ԳԴՀ արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Եվրախորհրդարանի պատգամավորներ, անվտանգության հարցերով հայտնի փորձագետներ, հետազոտական կենտրոնների ղեկավարներ:

 

 

 

Հանդիպմանը քննարկումներ են ծավալվել համաշխարհային անվտանգության, աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների, առկա մարտահրավերների և սպառնալիքների, դրանց դիմակայելու հնարավորությունների շուրջ։ Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Հայաստանը բաց է համագործակցության համար և պատրաստ է դառնալ տարաբնույթ քննարկումների հարթակ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին