Այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում ՄԻՊ տարեկան զեկույցի ընթացքում «Իմ քայլ»-ի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ՄԻՊ Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի սեռական բնույթի հայհոյանքը իր կողմից որևէ արձագանքը չի արժանանում, իսկ հետո այդ հայհոյանքը տրանսֆորմացվում է փողոց և կոնկրետ բռնության դեպք արձանագրվում.
«Սակայն ձեր կողմից արձանագրվում է և պաշտոնական հայտարարություն է տարածվում միևնույն պատմության մի այլ դրվագի վերաբերյալ, և ձեր կողմից բնորոշվում է որպես կնոջ սեռի հիմքով պայմանավորված վիրավորանք: Սա պատահականությո՞ւն է, օրինաչափությո՞ւն, թե՞ թերացում»։
Սրան ի պատասխան`Թաթոյանը նշեց, որ դա օբյեկտիվ աշխատանք է.
«Խոսքը վերաբերում է կնոջն, այն էլ ընդդիմադիր ներկայացուցչի։ Խոսքը վերաբերում է կնոջ սեռը թիրախավորելով սեռը վիրավորելուն։ Իսկ ինչ վերաբերվում է երկու պատգամավորների իրար վիրավորելուն, իմ հայտարարությունը կունենար քաղաքական հենք և ես շատ ճիշտ եմ արել, որ հայտարարություն չեմ տարածել։ Կնոջ հետ կապված նա լրիվ ուրիշ հարթություն էր։ Ինչ վերաբերում է հետագայում տեղի ունեցած միջադեպին, ՄԻՊ-ը նախաձեռնել է անհապաղ քննարկում, արագ արձագանքման աշխատանքային խմբեր են այցելել ոստիկանություն, հիվանդանոցներ՝ Նաիրի և Էրեբունի բժշկական կենտրոն, և այդ գործը հիմա գտնվում է քննարկման փուլում»։
Մանրամասները՝ տեսանյութում