«Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ մենք ամոթխած նստած էինք, եթե մենք կիրթ ենք արտահայտում մեր դիրքորոշումը, եթե մենք չափը չենք անցնում, իրենց չենք վիրավորում, դա չի նշանակում, որ ամոթխած նստած ենք»:
Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձանաժողովի անդրանիկ նիստը լքելուց հետո։
«Ես շատ մեղմ եմ խոսում. մեկ-մեկ, երբ գիշերը գլուխը բարձին եմ դնում, ինձ վրա զարմանում եմ, թե ինչու եմ այդքան մեղմ։ Ես այսօր նաև անկեղծ զարմանում եմ, թե ինչպես է Արծրուն Հովհաննիսյանը մտնում այս շենք, մտնում հանձնաժողով, նստում, նայում է Գեղամ Նազարյանի աչքերին, որին 44 օր շարունակ ասում էր՝ գիտե՞ս, քո որդին ողջ է, առողջ է, ես օրինակը որդուս վրա եմ բերում՝ նկատի ունենալով հազարավոր տղաների, հիմա այդ մարդը գալու է փորձագետ աշխատի՞»,- նշել է Գեղամ Նազարյանը։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝