Makaryannews-ը հայտնում է․ «Ինչպե՞ս է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնելիս հայհոյանքներ հնչեցնում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի հասցեին.
Մեր ձեռքի տակ է հայտնվել բացառիկ տեսանյութ, թե ինչպես է հուլիսի 24-ի երեկոյան ծեծի ենթարկված Ավետ Կոնջորյանը` ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը, տարբեր օրերի մեքենայով անցնում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի տան մոտով և մեքենայից բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում Նաիրիի ու նրա ընտանիքի անդամների հասցեին: Այդ ամենը ֆիքսել են հենց Նաիրիի առանձնատան տեսախցիկները:
Մեզ ասացին` տեսանյութերում երևացող սև Mercedes S-Class-ով և արծաթագույն Infiniti FX-ով հենց Կոնջորյանն է եղել»:


