▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է Հայկ Հովհաննիսյանը բարձրահարկ շենքի լուսամուտից ծաղիկներ նվիրում Անի Խաչիկյանին

Տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է  դերասաններ Հայկ Հովհաննիսյանի և Անի Խաչիկյանի հավանական սիրավեպը։ Օրեր առաջ Հայկն ինստագրամյան իր էջում կադրեր էր հրապարակել, որոնցում  ռոմանտիկ անակնկալ է անում՝ լուսամուտից ծաղիկներ նվիրելով: Տեսանյութի վերջում պարզ է դառնում, որ անակնկալը նախատեսված էր Անի Խաչիկյանի համար:  Թերևս, այս կադրերն արվել են նոր  նախագծի շրջանակներում:

Նշենք, որ սցենարիստ Անի Մաղաքյանի  նոր աշխատանքում՝ 24 մասից բաղկացած ֆիլմում, որ կոչվում է «Ապրիր ինձ հետ» և  հեռարձակվելու է «Նոր Հայաստան» հեռուստաալիքով, գլխավոր հերոսներին մարմնավորում են հենց  Անի Խաչիկյանն ու Հայկ Հովհաննիսյանը։

Տեսանյութում երաժշտությունը փոխված է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին