▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է որոշվում կորոնավիրուսից է մահացել, թե այլ հիվանդությունից, եթե դիահերձում չի արվում. Թորոսյանի պարզաբանումը

Մեր ունեցած դեպքերը հիմնականում այսպիսին են՝ սրտամկանի ինֆարկտից է մահացել, գլխուղեղի կաթվածից կամ այլ երկարատեւ քրոնիկական հիվանդությունից, որ ինքը մահանալու էր ամեն դեպքում, բայց կորոնավիրուսային վարակը եղավ հետմահու ախտորոշում՝ առանց դրան բնորոշ կլինիկական սիմպտոմների։

Այս մասին այսօր «Ազատություն» ռադիկոյանին տված հարցազրույցում ասաց Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է նշանակում մահացել է այլ պատճառով, ինչպե՞ս է որոշվում՝ կորոնավիրուսի՞ց է մահացել, թե՞ այլ հիվանդությունից, եթե դիահերձում չի արվում։

«Նաեւ ասեմ, որ այնպես չէ, որ մենք ընդհանրապես դիահերձում չենք արել, ունեցել ենք դատաբժշկական դիահերձումներ, երբ մենք օրենքի ուժով հանեցինք պարտադրանքը, ինչպես նաեւ մենք հիմա զարգացնում ենք մեր հզորությունները, որպեսզի կարողանանք ունենալ ինֆեկցիոն չափանիշներով դիահերձարան, որպեսզի կարողանանք արդեն ցանկացած դեպքում դիահերձել։ Լավ է, որ մեր ազգաբնակչությունը սկսել է խորանալ բժշկական թեմաների մեջ, բայց մահվան պատճառը մահվան դեպքերի ընդամենը 20–30 տոկոսում է դրվում դիահերձարանում, մնացած բոլոր դեպքերում դրվում է բժշկի կողմից՝ կլինիկական ախտորոշման հիման վրա։ Կա՞ քննիչի որոշում, որ պետք է ամեն դեպքում դիահերձվի, մենք կդիահերձենք, իհարկե, 10 անգամ համոզված լինելով, որ անձնակազմը պաշտպանված է վարակից»,– ասաց նա։

Դիտարկմանը, քանի որ վիճակագրություն վարելուց միայն 1.5–2 ամիս անց նոր սկսկեցիք առանձնացնել այլ պատճառով մահացածներին, ձեզ մեղադրում են, որ բանեցնում եք այս գործիքը՝ մահացության տոկոսը նվազ ցույց տալու համար, նախարարը պատասխանեց. «Եթե բանեցնեինք այդ գործիքը, կարող էինք ընդհանրապես չասել այդ թվերի մասին ու նույնիսկ խաբել ազգաբնակչությանը եւ նրանց ցույց տալ առողջացածների կամ այլ թվի մեջ։ 22 դեպք ենք ունեցել մինչ հիմա, եւ այս 4155 թվի մեջ դրանք այնպես կկորչեին, որ ոչ մեկ նույնիսկ չէր էլ իմանա դրա մասին»։

Մանրամասները` տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին