▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է Պուտինը հեգնանքով խոսում ՀՀ-ում ապրող հայերի թվի մասին և ինչպես է դահլիճը ծիծաղում

Մեկ տարվա վաղեմությամբ տեսանյութում ` Ռուսաստանի Ժողովրդական Ճակատի ներկայացուցիչների  հետ  Վլադիմիր Պուտինի հանդիպմանը մասնակցած Ռուսաստանի հայերի միության նախագահ  Արա Աբրահամյանը իր «հայտնի» ռուսերենով գովերգում է Պուտինին, նշում, որ հպարտ են, որ Պուտինը նաև ռուսահայերի թեկնածուն է ու ասում, որ ՌԴ-ում ապրող 2 ու կես միլիոն հայերը Վլադիմիր Վլադիմիրովիչի  հետ են, ինչին Ռուսաստանի նախագահը հեգնանքով պատասխանում է` իսկ Հայաստանում որքան հայեր  են ապրում:

Արա Աբրահամյանը պատասխանում է` մի քիչ ավելի` 3 միլիոն, ինչին Վլադիմիր Պուտինը հակադարձում է` դա հայկական գնահատականներով, իսկ ռուսական հաշվարկներով` շատ ավելի քիչ..դա կատակ չէ, հեգնանք չէ...

Մնացածին ու դահլիճում հնչող ծիծաղին հետևեք տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին