Ինչպե՞ս է Տիգրան Արզաքանցյանը որդուն բանակ ճանապարհում․․
Այսօր մեր ընտանիքի համար անչափ կարևոր օր է, որդիս մեկնում հայրենիքին իր պարտքը տալու։ Բանակը ծնունդն է մեր ժողովրդի ազատատենչ ոգու և իր աստվածատուր իրավունքների արդարացի իրացման, ուստի յուրաքանչյուր հայ ծնողի և հայ տղամարդու համար պատիվ է ճանապարհել իր որդուն հայկական բանակ։ Ես ուժեղ եմ և իմ մեջքը պինդ է այսօր առավել քան երբևէ, որովհետև գիտեմ այսուհետ նաև որդիս է հսկելու մեր ժողովրդի խաղաղ քունը։ Մենք ուժեղ ենք մեր զինվորով և մեր հայկական հզոր բանակով։ Բոլր զինվորներին խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ եմ մազթում։ Մենք պետք է հաշվետու հայացքով նայենք մեր անցյալին, հասկանանք մեր բացթողումներն ու թերացումները, հասկանանք, թե ինչքանով ենք մենք սիրում մեր երկիրն ու բանակը և այսկերպ ուղղենք նրա կորացած մեջքը, այլապես «Անցյալը մոռացողին պատժում է ապագան» Նժդեհյան խոսքը գործելու է մեր վրա:
Գրել է Տիգրան Արզաքանցյանը՝ տարածելով տեսանյութ։