▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են չափահաս մարդիկ հայտարարում, թե Հայաստանում այսօր ֆեոդալիզմ է

Լավ չեմ դիմանում՝ էս էլ գրեմ: Ես հասկանում եմ, որ որոշ դեպքերում «ֆեոդալական» բառը կարող է օգտագործվել որպես փոխաբերություն՝ մետաֆորա այսօրվա Հայաստանում առկա որոշ երեւույթները բնութագրելու համար, թեեւ ինձ համար դա էլ անըդունելի է: Բայց իմ ուղեղս պարզապես երկու կես է լինում, երբ պատկերացնում եմ, որ կան մարդիկ՝ չափահաս մարդիկ, նույնիսկ գործիչներ, որոնք ամենայն լրջությամբ ի լուր հայաստանցիներիս եւ ի սփյուռս աշխարհի կարող են պնդել, որ Հայաստանում այսօր ֆեոդալիզմ է կամ չգիտեմ ինչ որ ռամզաֆեոդալիզմ: Սա պարզապես բոլոր պատկերացումներից դուրս է: Սա նշանակում է բացարձակապես ծանոթ չլինել ֆեոդալիզմի հայեցեկարգի որեւէ տարբերակի, լինի դա մարքիստական, նույնիսկ՝ սովետական կեղծ-մարքստիսատական, թե ոչ մարքսիտական (ասենք Մարք Բլոկի), կարդացած չլինել տարրական գրականություն թեկուզ հայ ֆեոդալիզմի վերաբերյալ (թեկուզ Մանանդյան կամ Ադոնց): Սա ֆանտաստիկայի ժանրից է եւ միաժամանակ լավագույն ցուցիչ նրա, թե ինչպես է մակերեսային կիսակրթությամբ, իրականում խորապես լուսանցքային՝ մարգինալ խավն իրեն հեղափոխականի տեղ դրած զուր վատնում մեր հասարակության ռեսուրսը: Դեռ լավ է, իրենց ողջ մտածացը չեն ասում հրապարակայնորեն, օրինակ, որ այսօրվա Չինաստանը կամ Իրանը քաղաքական մոդելի իդեալներ են ու «դուխովնի» երկրներ: Ու դա միեւնույն գլխի մեջ կարող է տեղավորվել հանգիստ՝ պայքարել Հայաստանում չեղած ֆեդոլաիմզի դեմ, մինչդեռ Հայաստանում իշխում է ամենասովորական գիշատիչ Կապիտալը, եւ միաժամանակ համարել Իրանը օրինակելի համակարգ: Խեղճ հայ ժողովուրդ, որ սրանք են քո միտք ձեւակերպողները:

Հրանտ Տէր-Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին