▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են գոյատևում արդեն 2 տարի շրջափակված Ամուլսարի ստորոտների գյուղերի բնակիչները

Ամուլսարի հարակից համայնքների՝ Գնդեվազի ու Գորայքի բնակիչները ահազանգում են, որ կորոնավիրուսի հետեւանքով իրենց համայնքներում ծայրահեղ ծանր սոցիալական վիճակ է։

Ամուլսարի ճանապարհները արդեն 2 տարի փակել են հանքի դեմ պայքարող  ակտիվիստները, համայնքներում արդեն երկու տարի ապարդյուն սպասում են կառավարության որոշմանն,  իսկ ստեղծված իրավիճակում նույնիսկ արտագնա աշխատանքի չեն կարող մեկնել։

Երիտասարդները արտագաղթում են համայնքից՝ աշխատանք չլինելու պատճառով:

Համայնքում պարբերաբար լարված իրավիճակ է ՝ համայնքի բնակիչների ու հանքի ճանապարհները փակողների միջեւ բախումներ են տեղի ունենում։

Գորայքի ու Գնդեվազի բնակիչները բողոքում են կառավարության անտարբերությունից, ու արդեն երկու տարի որոշում կայացնելու անկարողությունից։

Վերջերս համայնքի բնակիչները նամակ էին հղել կառավարությանը, որը նույնպես անպատասխան էր մնացել։

Ինչպես են ապրում արդեն երկու տարի շրջափակված Ամուլսարի ստորոտների բնակիչները՝ պատմում են Գնդեվազցիներն ու Գորայքցիները։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին