▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են հարցաքննել Անժելա Թովմասյանին

Aravot.am-ը Hayeli.am-ի խմբագիր Անժելա Թովմասյանից հետաքրքրվել է` արդյոք ներկայացե՞լ է հարցաքննության, մանավանդ Քննչական կոմիտեում հարցաքննվելու համար ծանուցագիր էր ստացել «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն». Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ» վերնագրով հոդվածից հետո:

Անժելա Թովմասյանը տեղեկացրել է, որ մի անգամ տեղում չի եղել, իսկ այսօր եկել են խմբագրություն: «Խոսքն այն հոդվածի մասին է, որտեղ ասվում է, որ ինքնասպանություն գործած Հայկ Հարությունյանն ասել է, թե գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը իրեն ստիպում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, մինչդեռ նրանք  մեղավոր չեն: Դրա հետ կապված իրենք ուզում էին ճշտել տեղեկատվությանս աղբյուրը: ԶԼՄ-ների մասին օրենքի իմ իրավունքից օգտվելով` ասացի, որ չեմ բացահայտի տեղեկատվության աղբյուրը:

/filemanager/uploads/anjela_tovmasyan.jpg

Իրենք ասացին, որ երեկ հարցաքննել են վկաներից մեկին, մի կնոջ, որը նման բան չի ասել: Ես պատասխանեցի, որ դա այդ կնոջ իրավունքն է: Դեռ ավելին, մենք տեղեկատվություն ենք ստացել, որ ոչ միայն մահից առաջ, այլեւ վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ Հայկ Հարությունյանն ասել է, որ իր վրա ճնշումներ են գործադրվում: Բացի այդ, անվստահություն հայտնեցի, որ հիմա, եթե այդ կնոջը հարցաքննում են, հարցաքննում են նույն մարմինները, ում կողմից ինքը ճնշման է ենթարկվել: Ասացի, որ նրանց արդար, ազնիվ քննության նկատմամբ ունեմ կասկածներ»,-ասել է Անժելա Թովմասյանը:

Նա շեշտել է, որ վերջին 10 տարում բազմաթիվ նման հրապարակումներ են տեղ գտել իր կայքում, սակայն ոչ մի անգամ ինքը չի կանչվել հարցաքննության, բայց նաեւ հավելեց, որ սա չի դիտարկում որպես ճնշում լրատվամիջոցի վրա:

Անժելա Թովմասյանը հղում անելով ԶԼՄ մասին օրենքին, ասել է, որ 5-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն, դատարանի որոշմամբ կարելի է պարտավորեցնել լրատվամիջոցին բացահայտել աղբյուրը, սակայն դա էլ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին