Լևոն Քոչարյանը Instagram-ի story հատվածում լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ինքը որդիների հետ հետևում Սիրուշոյի «Արմատ» հաղորդման հերթական թողարկմանը:
Նշենք, որ հաղորդաշարը նկարահանվել է Սիրուշոյի մտահաղացմամբ` վերջին 2 տարիների ընթացքում «Արմատ» համերգային շրջագայության ժամանակ: «Արմատ» շրջագայության ընթացքում Սիրուշոն մեծ մենահամերգներով է հանդես եկել աշխարհի հայաշատ համայքներ ունեցող երկրներում` Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդներ, Միացյալ Նահանգներ, Կանադա, Ավստրալիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լատվիա և այլն (որոշ երկրներում` մեկից ավելի քաղաքներում): Յուրաքանչյուր քաղաքում մենահամերգների, փորձերի, կազմակերպչական աշխատանքների հետ զուգահեռ նկարահանվել է նաև շրջագայության ու այցելությունների ամբողջ ընթացքը` տարբեր երկրներում ապրող հայերին և նրանց կյանքը ներկայացնելու նպատակով: Յուրաքանչյուր այցի սեղմ ժամկետներում Սիրուշոն հասցրել է այցելել տեղի հայկական կենտրոններ, դպրոցներ, եկեղեցիներ, դեսպանատներ, ինչն արձանագրել է տեսախցիկը. այսպիսով, հեռուստադիտողը Սիրուշոյի «աչքերով» կկարողանա տեսնել հայ համայնքի և հայերի կյանքը: