Ինչպե՞ս են քաղաքապետարանի աշխատակից ներկայացողն ու վարորդը ապօրինություն անում
Տեսանյութն ու գրառումը՝ Սերգեյ Սարգսյանի էջից
Դիտեք նաև՝
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել՝ կից գրելով. «Առավոտից ահազանգեր ենք ստանում, որ վարորդները և իրենց հսկիչ «հռչակած» թաղապետարանների ու քաղաքապետարանի աշխատողները տեղավորվել են ավտոբուսներում և բոյկոտող քաղաքացիներին իջեցնում են տրանսպորտից կամ հրաժարվում են վարել։ Իշխանությունը որքան էլ որ ուզում է համոզել՝ իբր մարդիկ չեն բոյկոտում, իրենց գործողությունները և ներկայացրած թվերը հակառակն են փաստում։
Բոյկոտը այնքան է կայացել, որ վարորդներին ու քաղաքացիներին իրար դեմ հրահրելով են ուզում ճնշել բոյկոտողներին։ «Մայր Հայաստանը» հետևողական է լինելու, որպեսզի բոլոր կարգազանց վարորդները և նրանց կարգազանցության դրդող անձինք ենթարկվեն պատասխանատվության, հետևաբար հորդորում ենք բոլորին չչարաշահել իրենց լիազորությունները և կատարել բացառապես իրենց աշխատանքը։
Ոչ ոք իրավունք չունի ուղևորին իջեցնել կամ տրանսպորտի երթը կանգնեցնել չվճարելու պատճառով»: