Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակը խուզարկելու որոշում կա: Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է.
«Այս պահին ԲՀԿ կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում խուզարկություն է իրականացվում:
Իմ փաստաբանները ևս կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում են և մասնակցում են ողջ գործընթացին»:
Կարդացեք նաև՝ Իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու որոշում ունեն, սա այլևս խելագարություն է․․․