Ինչպե՞ս են զուռնա–դհոլով ծննդատան բակում դիմավորում զոհված Սամվել եւ Նարեկ Ղազարյանների եղբորը . փոքրիկը ծնվել է օգոստոսի 4-ին Էջմիածնի բժշկական կենտրոնում։ Ծնողները` Նուշիկ և Գեղամ Նազարյանները, իրենց նորածին երեխային Սամվել են անվանակոչել։
Նշենք, որ Սամվելը 1 տարի 3 ամսվա, իսկ Նարեկն ընդամենը 10 օրվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է։ Նրանք զոհվել են նույն օրը։ Ծնողները Սամվելի հետ վերջին անգամ խոսել են 2020–ի հոկտեմբերի 12-ին, իսկ Նարեկի հետ` հոկտեմբերի 8-ին։
Նարեկը մահացու վիրավորում է ստացել հետախուզական գործողությունների ժամանակ (այժմ դատաքննություն է ընթանում Նարեկի զորամասի գումարտակի հրամանատար, ժամկետային և կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով։ Նա մեղադրվում է մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ)։
Սամվելն էլ զոհվել է մարտական խնդիրն իրականացնելու ժամանակ Ջրականում` արկի պայթյունից։
Սամվել Ղազարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչման, պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով, իսկ Նարեկ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճան» շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով: