▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս եղավ, որ իշխող ուժը նման առատաձեռնություն դրսևորեց...

Չեմ ցանկանում ոչ մի քաղաքական ուժերի որակավորում տալ կամ համեմատականներ անցկացնել, ուղղակի մի հարց է մտատանջում ինձ: Քաղաքական գործընթացներում կուալիցիաները կամ քաղաքական համագործակցությունները անխուսափելի իրողություններ են , հիմնականում միտված կառավարման համակարգի բալանսավորման և արդյունավետ մեխանիզմների կիրառմանը: 
Միևնույն ժամանակ նշեմ որ դերերի վերաբաշխումը իրականացվում է քաղաքական ողջախոհության տեսանկյունից, ինչը նշանակում է ամեն մեկը վերցնում է այն մասնաբաժինը ինչին` արժանի է ըստ իր դիրքի և հանրային ընկալմամբ:
Անրադառնալով` ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցությանը, հարց է առաջանում` ինչպե՞ս եղավ, որ իշխող ուժը նման առատաձեռնություն դրսևորեց` այն պարագայում, երբ հենց նույն հանրային ընկալման կամ քաղաքական կշռի տեսանկյունից ՀՅԴ-ն չուներ բավարար չափորոշիչներ:
Կամ այլ ուժ հոժարակամ չէր ընդունել մեկնման ձեռք, կամ էլ սա փորձ էր` պահպանլ խորհրդարանական ներկայացվածությունը: 
Միևնույն ժամանակ այս ամենը տեղի է ունենում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ և սրանք իրական լծակներ են իշխանության հետ սերտաճելու համար:

 

Արսեն Արզանյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին