▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես համացանցն արձագանքեց Ալեքսանդր Արզումանյանի դեսպան նշանակվելուն

Սերժ Սարգսյանի հրամանագրով Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ալեքսանդր Արզումանյանը:Վերջինս օրեր առաջ կարծես հերքել էր այս տեղեկությունը: Թե ինչպես համացանցն արձագանքեց  Ալեքսանդր Արզումանյանի՝Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելուն,ներկայացնում ենք ստորև:

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
Ալեքսանդր Արզումանյանին սեՌժիկը վերջապես դեսպան նշանակեց։ Իշխանությունների դեմ պայքարում ՀԱԿ-ի անվճռականությունից շատ դժգոհ Ալիկի աննահանջ եւ անձնազոհ պայքարը մտավ նոր եւ շատ վճռական փուլ։
Ի զե՛ն, Ալիկ։


Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Ալեքսանդր Արզումանյանը վերջապես դեսպան նշանակվեց։ Իշխանությունների դեմ պայքարում ՀԱԿ-ի անվճռականությունից շատ դժգոհ Ալիկի աննահանջ եւ անձնազոհ պայքարը մտավ նոր եւ շատ վճռական փուլ։Ի զե՛ն, Ալիկ»։

Մեկ այլ լրագրող՝ Արիս Վաղարշակյանն էլ հետևյալ կերպ է արձագանքել նշանակմանը.«« Քանի ՀՀԿ-ն իշխանություն է, մարտի 1-ը չի բացահայտվելու». Սա նախկին արտգործնախարար, արդեն մի քանի րոպե Դանիայում դեսպան Ալիկ Արզումանյանի խոսքերն են: Մի խոսքով, ինչքան դալբայոբ կա (իր սիրած խոսքն է) Սերժ Սարգսյանը նշանակում է դեսպան»:

 

Լրագրող Վարդուհի Սիմոնյանն էլ գրել է. «Չհասկացա, վա՞տ է, որ Ալեքսանդր Արզումանյանի պես հմուտ դիվանագետը պիտի Հայաստանը ներկայացնի, անպայման ուզում ենք երկիրն ամենուր խայտառակ անե՞նք: Հենա, անհոգ եղեք, ահագին ցեխավիկ դեսպան ունենք, որոնք լծված են մեզ խայռատակելու անձնվեր գործին: Կամ էդ ինչ կարծրատիպ է, որ ընդդիմադիր հայացքներով մարդն իրավունք չունի իր մասնագիտական հմտությունները ծառայեցնել իր պետությանը: Փաստորեն ընդդիմադիրը պիտի մենակ հրապարակներում ճչա ու դուբինկա ուտի հա՞, իսկ աշխատանքի բոլոր տեղամասերը լցվեն մարտնչող տգիտությամբ: Այ քեզ երկաթյա տրամաբանություն.......»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին