▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Վերականգնողական կենտրոնում

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Վարչապետը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ շրջեց կենտրոնում, ծանոթացավ պայմաններին և բուժում ստացող զինվորներին:

Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել զինհաշմանդամներին՝ նվիրումի ու անմնացորդ ծառայության համար և հորդորել նույնպիսի կամք ցուցաբերել բուժման ընթացքում, կենտրոնի մասնագիտական թիմի հետ ամեն ինչ անել շուտափույթ բուժվելու համար՝ իրենց առջև դնելով հեռահար նպատակներ: «Մարդու նպատակադրվածությունն է ընդլայնում հնարավորի սահմանները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև ձեր ընտանիքներին, որ պատվով են տանում այս իրավիճակը: Նաև ներողություն եմ խնդրում ձեզնից, որ հայրենիքն ի վիճակի չի եղել, պատշաճ ձևով չի ապահովել այն ամենն, ինչ պետք է ապահովեր: Համագործակցված պետք է բոլոր խնդիրները քարտեզագրենք, որոշենք առաջնահերթությունները և միմյանց հետ փորձենք այդ խնդիրները լուծել, հաշվի առնելով հետևյալ բանաձևը՝ հայրենիքը պետք է սիրի իր քաղաքացուն, քաղաքացին էլ՝ հայրենիքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պետությունն ամեն ինչ անելու է զինհաշմանդամներին ըստ արժանվույն գնահատելու համար: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կենտրոնը և զինհաշմանդամները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում ու հավելել, որ համագործակցությամբ հնարավոր կլինի քայլ առ քայլ հասնել բոլոր խնդիրների լուծմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Զինված ուժերում առկա խնդիրների լուծումը և զինհաշմանդամներին հորդորել Պաշտպանության նախարարության հետ կիսվել ունեցած տեղեկատվությամբ ու փորձով: 

 

 
 

 

 

 

 

 

 

 

 

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնք լիովին բավարար են վերականգնողական բուժումը հավուր պատշաճի իրականացնելու համար: Ի թիվս երկու տասնյակից ավելի նորագույն սարքավորումների, այն հագեցած է նաև Zero-G քայլվածքի և հավասարակշռության համակարգով: Տարածաշրջանում այս սարքը միակն է և քայլելու ունակությունը վերականգնելու լավագույն հնարավորություններից է: 
Ներկայումս կենտրոնում բուժում են ստանում տարբեր տարիներին, այդ թվում՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողները:
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին