Ինչպե՞ս ունենալ 24 ժամ և 7 օր անվճար հոսանք. Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը GSS ինժեներական ընկերության կոմերցիոն տնօրեն Անժելա Ավետիսյանն է։
2010թ․-ից ի վեր խնայողության տարատեսակ համակարգերի մշակման և տարածման գործում GSS-ի մասնագետների ներգրավվածությունը 2016թ․-ին հանգեցրեց ՋիԷսԷս (GSS: Global Saving Systems, թարգմանաբար՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ) ընկերության ձևավորմանը, որի հիմնական նպատակն է Հայաստանում զարգացնել վերականգնվող էներգիայի ոլորտը:
Իսկ երբ նույն թվականի վերջին կատարվեցին օրենսդրական բարեփոխումներ, ստեղծվեցին նպաստավոր պայմաններ GSS-ի գաղափարներն ավելի արագ կյանքի կոչելու համար:
Եվ արդեն շուրջ 10 տարի է GSS ընկերությունը հաստատուն քայլերով շարժվում է առաջ GSS-ի շնորհիվ հարյուրավոր էներգասպառողներ՝ ՀՀ բոլոր մարզերում, դարձել են ինքնավար արտադրողներ, ինչի արդյունքում նրանք զերծ են մնում էլեկտրաէներգիայի սակագնի շարունակական գնաճից և վերջին չորս և հաջորդ 25 տարիների ընթացքում մթնոլորտ չի արտանետվելու շուրջ 2.601.984 տոննա CO2:
Ընկերության շարունակական աճին զուգահեռ ընդլայնվում է նաև GSS-ի թիմը՝ օրեցօր ներգրավելով նոր գաղափարակիցներ և նրանց ընձեռելով հնարավորություններ՝ դառնալ մրցունակ մասնագետներ:
Հայաստանում խնայողության մեխանիզմների և վերականգնվող/այլընտրանքային էներգիայի մշակույթը տարածող կարևոր օղակներից մեկն էլ հենց GSS ընկերությունն է, որը մեծ հպարտությամբ ստանձնել է այդ պատասխանատվությունը:


