▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Փաշինյանը «մոռացավ» ՄԱՊ-ի Ալիկի՝ 14 միլիոն ԱՄՆ դոլարի ստացած կաշառքը

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 11-ին ավելի քան 6 միլիոն դոլար հատկացրեց ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի կազմակերպման համար։ Կառավարությունը համերգի կազմակերպման նպատակահարմարությունն ընդգծել է զբոսաշրջիկների՝ համերգի համար Հայաստան ժամանելով, դրա տնտեսական էֆեկտով և այլն, համեմատություններ են եղել նաև Վրաստանի հետ։

Լուրեր.com-ն է գրում ու հավելում. ««Դոպինգ սփեյս» ընկերությունն այս միջոցառումը կկազմակերպի առանց մրցույթի, այլ կերպ ասած՝ միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների միջև մրցակցությամբ չէ, որ ընտրվել է «Դոպինգ սփեյսը»։ Համենայնդեպս, գնումների համակարգի Armeps հարթակում որևէ նման մրցույթի մասին տեղեկություն չկա։ «Դոպինգ սփեյսը», ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, հիմնվել է անցյալ ամսվա սկզբին՝ հուլիսի 4-ին։ Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը Մակար Պետրոսյանինն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդունը: Ընկերության մյուս բաժնետերը Հայկ Սիմոնյանն է՝ «Դոպինգ» գովազդային գործակալության հիմնադիրը։

2018-ին ՄԱՊ-ի Ալիկին ձերբակալեցին, նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Ըստ քրեական գործի՝ նա, զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, գործարար Սիլվա Համբարձումյանին ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք: Չնայած դրան՝ Պետրոսյանը ընդամենը 30 միլիոն դրամ գրավով ազատ արձակվեց, պետությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին էլ որևէ տեղեկություն մինչ օրս չկա:

Նույնը կարելի է ասել նաև վերջինիս որդու՝ Մակար Պետրոսյանի մասին: Վերջինս նույնպես ձերբակալվեց՝ Սիլվայի հայտնի գործով, սակայն շատ շուտով ազատ արձակվեց: Մակար Պետրոսյանն իր բիզնեսի համար նույնիսկ փորձել է Դուխով լոգոն սեփականաշնորհել և հեղինակային իրավունքներ ստանալ, ահա այդպիսի սեր էր նրան պատել առ գործող հեղափոխական թիմը: Իր հերթին Ալեքսան Պետրոսյանն էլ ժլատությամբ աչքի չի ընկնում և բավականին կլոր գումարների փոխանցումներ է կատարում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Իմ քայլը» հիմնադրամին: Դիցուք՝ 2020 թվականին նա մեկ միլիոն դրամ է փոխանցել Մխիթար Հայրապետյանի ղեկավարած ֆոնդին: Զարմանալի չէ, որ Պետրոսյանների ընտանիքը այլևս չի թիրախավորվում, դեռ մի բան էլ բավական արտոնյալ է՝ միլիարդների հասնող պայմանագրեր է կնքում առանց մրցույթի: Ինչպես երևում է՝ Նիկոլ Փաշինյանը շատ արագ մոռացել է նախկին ՀՀԿ-ական պատգամավորի կողմից ստացած 14 միլիոն ԱՄՆ դոլարի կաշառքը ....»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին