tesankyun.am-ը գրում է. Ավելի քան 5 ամիս է, ինչ Նոյեմբերյան քաղաքում գործում է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն: Համալիր կենտրոնի բացման ժամանակ նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ կտեղադրվի ջրի բաք, եւ այդ ձեւով ջրի խնդիրը կլուծվի: Համալիր կենտրոնի գործարկումից անցել է ավելի քան հինգ ամիս, սակայն ջրի բաք չի տեղադրվել: Լուծված չէ շենքի տանիքից անձրեւաջրերի հեռացման հարցը: Տեղումներից հետո ջրհորդաններից թափվող ջրեըը լցվում են շենքի հիմքերը՝ խարխլելով կառույցը: Չեն գործում կենտրոնում տեղադրված հեռախոսները, շենքը չունի պահակ, հավաքարարներ: Կենտրոնի փաստաթղթերի արխիվը տնօրինելու համար չկա աշխատող, ինչը շատ բարդացնում է փաստաթղթերի պահպանության գործը,կենտրոնի միջանցքում դրված են փաստաթղթերով մեծ ցելոֆաններ: Համալիրի հանդիսավոր բացման ժամանակ նախարար Արտեմ Ասատրյանը մեր հարցին պատասխանելով՝ ասաց, որ կենտրոնի գործարկման համար ծախսվել է 100-150 հազար դոլար, որի մեծ մասը՝ վարկային միջոցներից, մնացածը ՝ պետական բյուջեից: Փաստորեն 100-150 հազար դոլար ծախսվել է միայն նախկինում՝ 1998թ. հիմնանորոգված շենքը նորից նորոգելու եւ այն կահավորելու համար: Իսկ համալիր կենտրոնի ստեղծման նպատակը չի իրականացվել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում