▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս քաղաքականացնել «Նիմֆոմանկան»

Բլոգեր Տիգրան Քոչարյանը, անդրադառնալով  «Նիմֆոմանուհի» պոռնո-դրամայի երևանյան ցուցադրությունը չեղյալ հայտարարելու փաստին,  «Ինչպես քաղաքականացնել «Նիմֆոմանկան» վերնագրի ներքո պարզապես  ներկայացրել է լրատվական կայքերի անդրադարձն այս թեմայով.

Lragir.am

Լարս ֆոն Տրիերի ֆիլմը ուղղակի ջախջախեց Ռուսաստանի վերջնական ճիգերը տարածաշրջանում հաստատելու իր կայսերական նկրտումները: Հայաստանը կայսրության մաս կազմելու փորձերը ավելի պոռնոգրաֆիկ էեն, քան եվրոպական ռեժիսյորի դրաման:

Slaq.am
Լարս ֆոն Տրիերի կինոդրաման պետք է ցուցադրվեր Դալմա մոլի տարածքում, որն ինչպես գիտենք պատկանում է խոշոր բիզնեսմեն և բարերար Սամվել Կարապետյանին, ում գործարար ունակությունները բազմիցս առժանացել են բարձր գնահատականների: Սամվել Կարապետյանը այն հատուկենտ մարդկանցից է ում յուրաքանչյուր քայլը ուղղված է ի բարօրրություն սեփական երկրի և հայ ազգի:

Newsboook.am
.... Լարսը պետք է հասկանա, որ այն համակարգը ով ծնեց իրեն, նաև իրեն կործանելու է, և իր պնակածեզ գործունեությունը կհանգեցնի նրա վերջնական բարոյական արժեզրկմանը, ավելի չենք գրի, քանի որ Լարսը որդիներ ունի:

7or.am
Արդյոք Լարսի ֆիլմի շուրջ բարձրացրած աղմուկ է չի ուղղորդվում իրեն սպառած Բաղրամյան 26ից, որտեղ հասկանալով որ մեկ օլիգարխի տնտեսական գաղափարը տապալված է, անցել են իրենց համար ծառայող դհոլների վայրահաչոցի և օֆֆշորի թեման շեղելուն:

Ilur.am
Սպասելով ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստին, դեռևս չենք անդրադառնա այս աղմուկին, սակայն ընգծենք որ Սերժիկի իշխանությունը փորձում է Հայաստանը դարձնել պակիստանյան մի երկիր, ինչը լիովին բացատրվում է թաթարմոնղոլական մտածելակերպով:

Շարունակելի է...

 

Հիշեցնենք, որ ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի սկանդալային «Նիմֆոմանուհի» (Нифоманка) պոռնո-դրաման փետրվարի 13-ից  ցուցադրվելու էր  Երևանում` «Սինեմա սթար» կինոթատրոնում:

Սակայն երեկ պարզ է դարձել, որ  կինոթատրոնը հրաժարվել է ֆիլմը ցուցադրել, և շատերի կողմից սպասված պրեմիերան այդպես էլ տեղի չի ունենալու:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին