Սիրուշոյի մենահամերգը ԱՄՆ-ում. Սայաթ-Նովա, Շերամ, Հայֆիդայիներ, Ե. Չարենց, Խորեն Աբրահամյան, հայկական դրոշներ, Ադելե, ցեղասպանության 100-ամյա տարելից
Նոյեմբերի 9-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենամեծ և հեղինակավոր սրահներից մեկում՝ Լոս Անջելեսի Նոկիա համերգասրահում(Nokia Theatre L.A. Live) տեղի ունեցավ Սիրուշոյի մենահամերգը` օրեր առաջ սպառելով տոմսերը:
Երկուս ու կես ժամ տևած համերգին երգչուհին երգեց կենդանի ձայնով: Կատարումներին նվագակցեց ԱՄՆ-ում բնակվող լավագույն հայ երաժիշտներից կազմված խումբը: Պարային համարներով իրենց մասնակցություն նունեցան Gevorkian Dance Academy և Dynamic Duo Dance Studio պարային խմբերը: Սիրուշոյի կատարմամբ հնչեցին իր հայտնի հեղինակային երգերից` “Հեռանումեմ”, “Սերը մեր”, “Հավատում եմ”, Erotas, I like it, ինչպես նաև`Սայաթ-Նովա, Կոմիտաս, Ջիվանի, Շերամ:
Համերգի հյուրերն էին Սյուզան Մարգարյանն ու Հարութ Փամբուկչյանը: Սյուզան Մարգարյանը և Սիրուշոն առաջին անգամ համատեղ կատարեցին “Կարմիր ծաղիկ մը գարունի” երգը: “Տարիներ” սիրված ստեղծագործության նոր մեկնաբանությունը և զուգերգը Հարութ Փամբուկչյանի հետ ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից: Զուգերգի պրեմիերան կայացավ համերգից օրեր առաջ` գրանցելով դիտումների ռեկորդային ցուցանիշներ համացանցում:
Համերգի սկզբում ցուցադրվեց բացառիկ տեսանյութ, որտեղ 10-ամյա Սիրուշոն երգում է ջազմեն Գոգա Ջանգուլյանի նվագակցությամբ: 17 տարի անց նույն երգը երգչուհին ու դաշնակահարը հնչեցրեցին բեմում: “Հավատումեմ” երգը հնչեց ավելի ռոքային մեկնաբանությամբ:
Համերգի տպավորիչ պահերից էր երգչուհու կատարմամբ “Մարտիկի երգը”, որի ընթացքում հանդիսատեսը բարձրացրեց յուրաքանչյուրի աթոռի մոտ դրված հայկական դրոշը: Առանձնահատուկ հուզիչ պահ էր, երբ դահլիճը ողողվեց եռագույնով և հանդիսատեսի ոգևորությամբ:
Ցեղասպանության100-ամյակին ընդառաջ մենահամերգի ընթացքում երգչուհին ներկայացրեց իր ուղերձը.դահլիճում թնդաց Ե. Չարենցի “Ես իմ անուշ Հայաստանի” բանաստեղծությունը՝ Խորեն Աբրահամյանի կատարմամբ, որի ժամանակ բեմում հայտնվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հսկա կրկնօրինակը: Ճրագներով դալիճից բեմ՝ դեպի հուշահամալիր շարժվեցին հայ երիտասարդներ, որը խարհրդանշեց ջահերով երթը:
Սիրուշոն հնչեցրեց իր “Անտարբեր աշխարհ” երգը, որի ընթացքում կատարեց մի հատված “Դլե Յաման” երգից: Համերգը եզրափակվեց Բերդ պարով: Հնչեցին “Պռեգոմեշ” և “Քելե-քելե” երգերը: Հանդիսատեսը երկար հոտնկայս ծափահարում էր երգչուհուն: Հանդիսատեսի շարքերում էին ամերիկաբնակ ճանաչված հայ երգիչներ:
SIRUSHO PRODUCTION