«Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ-֊ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին համար մեկ զենք վաճառող, մեր ռազմավարական գործընկեր և գլխավոր դաշնակից Ռուսաստանին։ Իսկ իմ կարծիքով ասելն անիմաստ է. ուղղակի մենք անաղմուկ, քայլ առ քայլ պետք է ավելացնենք մեր համագործակցությունը ՆԱՏՕ֊-ի հետ և մեր հանդեպ պահվածքը միանշանակ կփոխվի։ Համոզված եմ, որ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք, հակառակ դեպքում իրենց սահմանը կանցնի Կռասնադարի մարզով... »,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ բելառուսական ԶԼՄ-ները շարունակում են հրապարակել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սենսացիոն ելույթը ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Մասնավորապես, Բելառուսի ղեկավարը խոսել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ իր երկխոսության մասին, որտեղ պատասխանել է Փաշինյանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու վերաբեյալ դժգոհությանը:
«Պուտինի ներկայությամբ ես նրան (Փաշինյանին) ասացի, դա եղել է ԱՊՀ գագաթնաժողովում, այնտեղ էր նաեւ Իլհամը (Ալիեւ)... Ես նրան ասացի, Նիկոլ, եկ բոլոր վերջակետերը դնենք «ի»-ի վրա՝ ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենքի վաճառքով: Ո՞վ: Ռուսաստանը… Եվ ես նրան՝ էդ ինչու լեզուդ կուլ տվեցիր… Ասա նրան, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին… Աաա, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, իսկ երրորդ՝ Թուրքիան, եւ միայն չորրորդ կամ հինգերորդ տեղը, այն էլ հաշվի առնելով «Պոլոնեզը», Բելառուսն է զբաղեցնում: «Պոլոնեզը» չլիներ, տասներորդը կլինենք: Դե ահա, ինչո՞ւ ես հարձակվում Բելառուսի վրա: Յուրայինների վրա ես հարձակվում, որ օտարնե՞րը հասկանան: Դե, դու ասա, եւ ես կլռեմ… Ահա, այսպիսի խոսակցություն է եղել: Ինչո՞ւմ եմ սխալ: Ինչո՞ւ եմ ես հակահայկական մարդ: Մեզ մոտ հայերն ավելի լավ են ապրում, քան Հայաստանում»,- ասել է Լուկաշենկոն:
Կարդացեք նաև՝ Բելառուսական ԶԼՄ-ները նոր տեսանյութ են տարածել Լուկաշենկոյի սկանդալային ասուլիսից
Կարդացեք նաև՝ Փաշինյանը Պուտինի հետ քննարկումներում մշտապես բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցը. Արման Եղոյան