▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը Պուտինի հետ քննարկումներում մշտապես բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցը. Արման Եղոյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ինչու Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի բարձրացնում նաև Ռուսաստանի առաջ:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Եղոյանն ասել է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Անդրադառնալով պարոն Լուկաշենկոյի հայտարարությանն՝ անհրաժեշտ եմ համարում անել մի քանի կարևոր արձանագրում:

Ցավոք, պարոն Լուկանշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան:

Ցավոք, պարոն Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը և չի հրապարակել  այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում մշտապես, այդ թվում պարոն Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում մասնավորապես, բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը:

Հայաստանը տրամադրված է շարունակել քննարկումները ՀԱՊԿ շրջանակում՝ կազմակերպության անդամ երկրների փոխադարձ դաշնակցային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ»:

Կարդացեք նաև՝ Բելառուսական ԶԼՄ-ները նոր տեսանյութ են տարածել Լուկաշենկոյի սկանդալային ասուլիսից

Կարդացեք նաև՝ Լուկաշենկոյի հարցազրույցի մի մասը տարածում են Փաշինյանի կողմնակիցները, մյուս մասը` Սերժ Սարգսյանի...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին