Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս մի ամսվա մեջ երրորդ թե չորորդ մահվան ելքով ՃՏՊ-ն է
ЗИЛ մակնիշի բեռնատարի մասնակցությամբ։ Լավ, ինչքա՞ն պետք է դեպքերը լինեն, որ հասկանանք՝ էդ բեռնատարները «քայլող մեռելներ» են։ Քայլող բառն իզուր չգրեցի, իրականում դրանք մարդու քայլելուց արագ չեն էլ գնում, ինչը տեղով արդեն վտանգավոր է, էլ չասենք, որ դրանք ոչ մի տեխնիկական անվտանգության տեստ չեն կարող անցնել, արգելակ, լուսավորություն, «մանյովր կատարելու ունակություն և այլն»»։
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
***
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սարսափելի ավտովթարը նույն ընտանիքի անդամների` երեխաների կյանքն է խլել։ |
***
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոմայրուղու Զանգակատան հատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում կան տուժածներ: ՔԿ փոխանցմամբ, կատարված ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:45-ի սահմաններում, «MERCEDES» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 70.5-րդ կիլոմետրի հատվածում բախվել է դիմացից ընթացող «ZIL» մակնիշի բեռնատարի հետնամասին, որի հետևանքով «MERCEDES»-ի ուղևորներից մեկը՝ 10 տարեկան աղջիկ երեխան, մահացել է տեղում, իսկ 3 ամսական տղան՝ «Արարատ» Բ/Կ տեղափոխելու ճանապարհին (վերջիններս վարորդի զավակներն են)։ Իսկ վարորդը և 2 ուղևորներ, որոնցից մեկը՝ վարորդի կինը, մյուսը՝ 5-ամյա դուստրը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Մոր վիճակը ծայրահեղ ծանր է, դստեր վիճակը՝ գնահատվում է ծանր։ Նշանակվել են դիակների դատաբժշկական, ինչպես նաև ավտոտեխնիկական փորձաքննություններ։ Ավտովթարի հանգամանքները պարզելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ, անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ։ |