▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչքան քեֆս տվել է, երգել եմ». Քեթրին Մանասյան

Տևական ժամանակ է, ինչ տեղական լրատվամիջոցների մոտ բուռն քննարկման թեմա է դարձել երգչուհի Քեթրին Մանասյանի ելույթը Քոբուլեթի ռեստորաններից մեկում: Թեմայի շուրջ ASEKOSE.am –ի թղթակիցը զրուցեց երգչուհու հետ:
«Ովքեր որ կիսագրագետ են և թույլ են տալիս իրենց իմ մասին մեկնաբանություններ անել, ասեմ, որ ես մասնագիտությամբ երգչուհի եմ և արդեն 16 տարի երգում եմ շատ տարբեր ջազային ակումբներում»:

Երգչուհին նշեց, որ գնացել է այնտեղ հանգստի իր ընկերների հրավերով, որտեղ ընկերներից մեկն էլ բացել  էր այդ ռեստորանը: Նրա խոսքով .

«Իմ հանգիստը լրիվ նվեր է եղել իմ ընկերների կողմից, ես էլ, ինչքան քեֆս տվել է, երգել եմ»:

Քեթրինը նշեց, որ չի ուզում պախարակել նրանց, ովքեր հանգստանում են Քոբուլեթում, բայց ինքը հաստատ այդ վայրը չէր ընտրի հանգստի համար, թեև նշեց, որ դրանում ոչ մի ամոթ բան չկա:

«Ես էնտեղ եմ լինում, որտեղ ինձ համար լավ ընկերախումբ կա»:

Իսկ այն հարցին, թե արդյոք կարողացավ բավականաչափ գումար աշխատել, երգչուհին նշեց.

«Ես էնտեղ գնացել եմ զվարճանալու և երբեք իմ ընկերոջից գումար չէի վերցնի»:

 

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին