Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, սեպտեմբերի 9-ին ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

49-ամյա Ա. Պ.-ն ունի մարմնի շուրջ 57 տոկոսի եւ շնչառական ուղիների 20 տոկոսի լուրջ այրվածքներ`
2-րդ, 3-րդ եւ 4-րդ աստիճանի, եւ խորը վերքեր: Միացված է արհեստական շնչառության սարք:

Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում բժիշկները պայքարում
են քաղաքացու կյանքը փրկելու համար:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում այցելել է այսօր Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն:
Կարդացեք նաև՝ Ծանր է շատ...Նիկոլ Փաշինյանն այցելել է Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն
Արտակարգ դեպք Երևանում. կառավարության շենքի դիմաց տղամարդը փորձել է ինքնահրկիզվել


