▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնաթիռները հայոց եռագույնն էին պատկերում

Այսօր համացանցում քննարկվող թեմաներից էր, թե ինչ գույն էին բաց թողել  ինթնաթիռները, որոնք երկինք էին բարձրացել Հայաստանի առաջին հանրապետության տոնին նվիրված միջողառման ժամանակ, որ տեղի է ունեցել Սարդարապատի հուշահամալիրում:

Միայն Հայաստանի անկախության տոնին նվիրված շքերթին կարող է հայկական ինքնաթիռներից ռուսական դրոշի գույներով ծուխ դուրս գալ,-գրել էր օգտատերերից մեկը:

Ավելի ուշ` Սերգեյ Մարգարյանը փորձել է բացատրել թյուրըմբռնման պատճառն ու նշել էր, որ անհաջող պատահականությամբ մի քանի անորակ ֆոտոլրագրողի՝ լույսը սխալ ընկալելու և երկինքը սխալ պրիզմայից նկարելու պատճառով ինքնաթիռներից մեկի թողած ծուխը չափազանց բաց էր ստացվել ու թվում էր, թե այն ոչ թե նարնջագույն ծուխ է արձակում, այլ սպիտակ: 

Իսկ Panorama.am-ի ներկայացրած տեսանյութում երեւում է, որ պատճառը տեխնիկական է. կարճ ժամանակ անց աջ կողմի ինքնաթիռը ծիրանագույն քուլա է բաց թողում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին