▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինստագրամի ամենագլամուրային աղջիկներից մեկը Սուպեր Սաքոյի նոր սիրելին է

Ռուսաստանաբնակ Լոլան, ով հայտնի է որպես ինստագրամյան գլամուրային կերպար, լուսանկարներ է հրապարակել ռեփեր Սուպեր Սաքոյի հետ։ Լոուսանկարներից պարզ է դառնում, որ նրանց միացնում է ոչ միայն ընկերությունը, ավելին՝ Լոլան լողավազանում արված լուսանկարին կից ավելացրել է նաև սրտիկ էմոջի։

starnews-ն է գրում ու հավելում, որ Լոլան ամուսնալուծված է, երեխա ունի։

«Ի դեպ, ժամանակին, նա մտերիմ էր երգչուհի Սյուզի Մելիքյանի հետ, սակայն նրանց մտերմությունը երկար կյանք չունեցավ և ավարտվեց սկանդալային վեճով։ Լոլան ինստագրամյան իր էջում սպառնում էր, որ բացահայտելու է Սյուզիի գաղտնիքները։

Ինչ վերաբերում է Սուպեր Սաքոյին, ապա նա նույնպես ամուսնալուծված է, սակայն չի սիրում խոսել այդ մասին։ Նա, առհասարակ, փակ է պահում անձնական կյանքը։ Հայտնի է, որ ռեփերը երկու երեխա ունի»,-գրում է սկզբնաղբյուր կայքը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին