▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իր բոլոր աշակերտները լացելով պետական քննություն են հանձնել»․ Երաժշտական դպրոցի տնօրենը՝ ջրահեղձ եղած աղջկա մասին

«Ինքն այն մարդն էր, ում մասին պետք է շատ-շատ խոսվի։ Շատ լուսավոր, գրագետ, բարձր պրոֆեսիոնալիզմով, ընկերական, պարտաճանաչ, բանիմաց, ժպտերես աղջիկ էր»,- այս մասին «Իրավաբան»-ի հետ զրույցում պատմել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը՝ Սևանում ջրահեղձ եղած Անահիտ Մնացականյանի մասին։ «Ինչքան դրական հատկանիշներ կան, կարելի է թվել Անահիտի մասին։ Բոլոր աշակերտները ծանր են տանում․ պետական քննություններ են մեզ մոտ, համերգային շրջան է։ Իր բոլոր աշակերտները լացելով պետական քննություն են հանձնել։ Մենք վաղը դպրոցում մոմավառություն ենք անելու, իր հիշատակը վառ պիտի պահենք, իր պատվին հաշվետու համերգ ունենք նաև, բոլոր ելույթներն իրեն են նվիրված լինելու»,- նշել է Անահիտ Գևորգյանը։ 

***

Կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի մայրը՝ Ռուզաննա Մնացականյանը, ողբերգական լուրից մի քանի ժամ առաջ, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Իմ եթերային, բարեկիրթ, անարատ, մաքուր, ազնիվ հրաշքը առեղծվածային ձևով կորել է Սևանի բարձրակարգ հյուրանոցից, որտեղ 2 օր ընդամենը պետք է հանգստանար: Իր ծննդյան 25-ամյակի համար ես ու ամուսինս էինք իրեն նվեր արել, և վերադառնար իր նախագծերին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ջրասուզակները հայտնաբերել են Սևանա լճում ջրահեղձ եղած կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին